Հնդկաստանի Ռաջաստհան նահանգում հարսանիքի ժամանակ պատի փլուզման հետևանքով զոհվել է 24 մարդ` այդ թվում նաև երեխաներ։ ևս 26 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է BBC-ն:
Ոստիկանության նախնական վարկածով՝ փլուզման պատճառ է հանդիսացել ավազե մրրիկը։ Վերջինից պաշտպանվելու համար հյուրերը պատսպարվել են ծածկի տակ, որին կից 4 մետրանոց պատը փլուզվել է ուժեղ քամուց: