ԱՄՆ-ում մտադիր են եվրոպական երկրներից չվերթներ իրականացվող ինքնաթիռների սրահում արգելվող էլեկտրոնային գաջեթների ցանկն ընդլայնել: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը շուտով հանդես կգա հատուկ հայտարարությամբ Եվրոպայից չվերթներ իրականացնող ինքնաթիռների սրահներում նոութբուքերի արգելման մասին, հայտնում է gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ անվտանգության միջոցառումները կվերաբերեն այնպիսի ավիաընկերությունների, ինչպիսիք են United Airlines-ը, Delta Air Lines-ը և American Airlines-ը: