Հակառակորդը գնդակոծել է «Շանթ» հեռուստաընկերության մեքենան. օպերատորը վիրավորվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11:47     11 մայիսի, 2017

Մայիսի 10-ի երեկոյան ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում՚» հաղորդաշարի նկարահանող խումբը:

 Ինչպես հաղորդում է «Հորիզոն» լրատվականը, հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը:


© armedia.am