Սիրիայում արևելյան Դեր Զոր նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող զինամթերքի պահեստում պայթյուններ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Նախնական տվյալներով զոհվել է 20 մարդ: Բացի այդ, պայթյունների հետևանքով ավերվել է 15 տուն և մի քանի ավտոմեքենա։