Թուրքիան Վիքիպեդիայից պահանջում է հարկ վճարել

17:22     11 մայիսի, 2017

Թուրքական կառավարությունը Վիքիպեդիայից իրենց բյուջե հարկային մուտք ապահովելու պահանջ է ներկայացրել, հաղորդում է Lenta.ru-ն:

Թուրքիայի կապի ու տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ եթե օնլայն հանրագիտարանն ուզում է օգտվել Թուրքիայի ինտերնետ տարածքից, ապա պետք է իրենց երկրում գրասենյակ բացեն և համապատասխան մարմիններ հարկային արձանագրություն ներկայացնեն:

Արսլանը նաև նշել է, որ երկրի իշխանությունները պաշտոնական զգուշացմամբ են հանդես եկել՝ կապված Թուրքիայի անվտանգությանը սպառնացող բովանդակության հետ:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Վիքիպեդիան Թուրքիայում փակվել էր: Թուրքական իշխանությունների պնդմամբ, ինտերնետ պորտալում կային Անկարայի և տարբեր ահաբեկչական խմբավորումների կապի մասին նյութեր:


© armedia.am