Թե ինչպես է հակառակորդը կրակում «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17:16     11 մայիսի, 2017

Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Վերջինիս վիրահատել են Ստեփանակերտի հոսպիտալում:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են լրագրողները դուրս գալիս մեքենայից և փորձում են թաքնվել։


© armedia.am