Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մահմեդական երկրներին կոչ է արել ձեռնապահ մնալ Հայաստանի հետ համագործակցելուց:
Ինչպես փոխանցում է Azatutyun.am-ը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության OIC Journal ամսագրում տպագրած հոդվածում Ալիևը նշել է, որ Պակիստանը և Սաուդյան Արաբիան մինչև հիմա չեն ճանաչել Հայաստանը, իսկ Թուրքիան որևէ հարաբերություն չունի Հայաստանի հետ:
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքականությունն ուղղված է ոչ միայն Ադրբեջանի կրոնական, մշակութային արժեքների, այլև ամբողջ մահմեդական աշխարհի պատմամշակութային ժառանգության դեմ: