Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Այս մասին փոխանցում է Armradio.am-ը:
Հիմնավորման համաձայն՝ ՉԺՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա և ռեանիմոբիլ նվիրաբերելու ծրագրին: Այդ մեքենաները ստանալով՝ հայկական կողմը կկարողանա ամբողջությամբ բավարարել հանրապետությունում շտապ օգնության ավտոմեքենաների կարիքը:
Նախկինում ՉԺՀ –ի տրամադրած 88 ավտոմեքենաների մեծ մասը՝ 56 հատը, բաշխվել է ՀՀ մարզերի միջև: