ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում է ընդունել Պաղեստինին տալ ԵԱՏՄ հետ առևտրային արտոնություններ, հաղորդում է ТАСС-ը:
«Կարծում ենք, որ ԵՏՀ կողմից Պաղեստինի հետ արտոնյալ առևտրային ռեժիմ սահմանելու որոշումը շահավետ կլինի կողմերի համար: Այսուհետ պաղեստինյան մի շարք ապրանքներ ազատվում են ԵԱՏՄ մաքսատուրքերից»,- նշել է Պուտինը:
Հիշեցնենք, որ այսօր Սոչիում կայացել է Վլադիմիր Պուտինի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հանդիպումը: