Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ Սիրիան իրավունք ունի երկրի ներսում երկարատև ավերիչ զինված հակամարտության համար փոխհատուցում պահանջելու: «Սիրիացի ողջ ժողովուրդն իրավունք ունի պահանջելու բազմամիլիարդ փոխհատուցում», - նշել է Ասադը բելառուսական «ОНТ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Սակայն Ասադի խոսքերով այդ պահանջը պետք է հասցեատեր ունենա: «Դրա համար պետք են միջազգային իրավական ինստիտուտներ, սակայն այսօր միտումն այնպիսին է, որ միջազգային իրավունք հարգանք չի վայելում: Կան միայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից կառավարվող ինստիտուտներ», - նշել է նա: