«Պետական ահաբեկչության» քաղաքականությունն, որը Վաշինգտոնն իրականացում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ, ԱՄՆ-ի համար կարող է աղետալի հետևանքներ ունենալ, ասվում է հյուսիսկորեական պետական լրատվական գործակալության տարածած հուշագրում:
Փաստաթղթում մասնավորապես խիստ քննադատության է ենթարկվում Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը «նպատակ է դրել առավելագույնս մեծացնի քաղաքական, տնտեսական և ռազմական ճնշումը Փհենյանի վրա՝ փորձելով չեզոքացնել ԿԺԴՀ բարձագույն ղեկավարությանը և փոխելու ռեժիմը»:
Նշվում է, որ Հյուսիսային Կորեայում մեծ վրդովմունք է առաջացրել մասնավորապես երկրի բարձրագույն ղեկավարության դեմ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հատուկ ծառայությունների իրականացրած գաղտի օպերացիան, որը հաջողվել էր բացահայտել: