Հայտնի է դարձել, թե որ համարի ներքո է հանդես գալու «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակչում Հայաստանը ներակայացնող Արծվիկը:
«Բարի առավոտ, սիրելիներս։ Վաղը ելույթ եմ ունենալու 5-րդ համարի ներքո», - ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին Կիևում;