Չինաստանի իշխանությունները հայտնել են Ցզյանսու նահանգում՝ երկրի արևելքում, Զիկա վիրուսով վարակման դեպք, հաղորդում է Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովը, փոխանցում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:
Վիրուսով վարակվածը 28-ամյա աղջիկ է Նանտուն քաղաքից, ով նոր էր վերադարձել Էկվադորից: Նրա խոսքերով, ճանապարհին իր վրա հայտնվել է ցան, բարձր ջերմություն, հոդացավեր և այլ սիմպտոմներ: Նրա պնդմամբ, Էկվադորում ենթարկվել է մոծակների խայթոցների:
Անալիզների արդյունքներն աղջկա մոտ հաստատել են Զիկա վիրուսի առկայությունը: Ներկայումս նրա վիճակը նորմալ է, աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից: