Գերմանական Die Welt պարբերականի թղթակիցներից Դենիզ Յուջելին, ով կալանավորվել է Թուրքիայում, չի կարող փրկել անգամ Հռոմի պապը: Այս մասին հայտարարել է Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Փաչաջըն:
Ինչպես փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով demokrathaber.org-ին, դեսպանը պնդել է, որ Թուրքիան ազատ և ժողովրդավար երկիր է, իսկ Յուջելի հետ կապված որոշումը թուրքական արդարադատությունը կայացրել է ձեռքի տակ եղած ապացույցների և «թուրքական արդարադատության սեփական օրենքներով»: Նրա խոսքով՝ Հռոմի պապի՝ Յուջելին ներում շնորհելու ուղերձն այս գործում ոչ մի նշանակություն չի ունենա:
Նշենք, որ գերմանական Die Welt-ի թուրք թղթակցը Թուրքիայում մեղադրվում է ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ: