Արցախում տեղադրված խաչը մեծությամբ երկրորդն է Եվրոպայում (ԼՈւՍԱՆԿԱՐ)

17:17     12 մայիսի, 2017

Ղարաբաղյան Դաշուշեն գյուղի մոտակա բլուրներից մեկի վրա՝ Ստեփանակերտի մերձակայքում, մայիսի 9-ի առթիվ տեղադրվել է 50 մետր բարձրությամբ լուսատու խաչ՝ ի հիշատակ Արցախի ազատագրման և պաշտպանության համար զոհված զինծառայողների:

Արցախում տեղադրված այս խաչը իր մեծությամբ երկրորդն է Եվրոպայում. ամենամեծ խաչը՝ «Հազարամյակի խաչը», Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում է: Այն հուշահամալիր է նվիրված մակեդոնիացիների կողմից քրիստոնեության ընդունման երկուհազարամյակին: Մակեդոնական խաչի բարձրությունն 67 մետր է:


© armedia.am