«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միակ լուրջ պայքար մղողը Թուրքիան է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ինչպես փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական gazeteduvar.com.tr կայքին Էրդողանը հայտարարել է, որ իրենց «ձագուկները»՝ թուրքական ԶՈւ-ի զինվորականները, ներթափանցել են դեպի Սիրիայի խորքերը՝ պայքարելով ահաբեկիչների դեմ:
«Մնացած բոլորը ոչ թե պայքարում, այլ միայն խոսում են դրա մասին», - հայտարարել է Էրդողանը: