Եվրամիությունն ակնհայտ շլություն է ցուցաբերել՝ ճիշտ ժամանակին ուշադրություն չդարձնելով Միջերկրական ծովում տեղ ունեցող գործընթացներին: Նման գնահատականով հանդես է եկել Իտալիայի կառավարության ղեկավար Պաոլո Ջենտինոլին, հաղորդում է «ՐԻԱ Նովոստին»:
«Մեր և Եվրամիության կողմից շլություն էր, երբ Եվրոպան ոչ այնքան ճիշտ ժամանակին հասկացավ, որ պետք է ուշադրություն դարձնել Հարավին: Սակայն Իտալիան աշխատել է այն ուղղությամբ, որպեսզի ցույց տա, թե որքան հիմնավոր է դեպի Հարավ և Միջերկրական ծով ուշադրության սևեռումը»,- հայտարարել է իտալացի վարչապետը՝ ելույթ ունենալով Հռոմում անցկացվող Միջերկրածովյան Միության ասամբելայում:
Ջենտինոլին հայտնել է, որ լինելով «Մեծ յոթնյակի» նախագահող երկիր՝ Իտալիան մտադիր է շարունակել աշխատել Եվրոպա-Միջերկրական ծով հարաբերությունների զարգացման և մասնավորապես այդ գործում Աֆրիկայի ներգրավման ուղղությամբ: Իտալիայի վարչապետի խոսքերով, Իտալիան նաև պատասխանատվություն է ստանձնում ԵԱՀԿ- Միջերկրական ծով համագործակցության համար: