Հաքերային հարձակումներ աշխարհի մի շարք երկրներում

23:20     12 մայիսի, 2017

Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող բազմաթիվ կազմակերպություններ այսօր ենթարկվել են հաքերային հարձակումների, որոնց արդյունքում դադարեցվել են այդ կազմակերպությունների կայքերի աշխատանքները՝ վճարի դիմաց կրկին ակտիվացվելու նախապայմանով, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ կիբեր հարձակումների մասին հաղորդագրություններ ստացվել են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, ՌԴ-ում, Իսպանիայում, Վիետնամում, Թայվանում և այլ երկրներում:

Ներկա դրությամբ տարվում է հետաքննություն՝ պարզելու, թե արդյո՞ք կապված են այդ իրադարձությունները միմյանց:


© armedia.am