Իրական վայրագությունը հայերի Ցեղասպանությունն է և մարդկության հանդեպ այլ հանցագործությունները: Այդ մասին ABC հեռուստաալիքի The View հաղորդման եթերում հայտարարել է դերասանուհի և հեռուստահաղորդավար Վուպի Գոլդբերգը՝ մեկնաբանելով Սպիտակ տան մամլո քարտուղարի նոր տեղակալ Սառա Հաքաբի-Սանդերսի խոսքերը, ով ԱՄՆ ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի արարքը «վայրագություն» է անվանել: Այս մասին հայտնում է The Daily Caller-ը:
«Արդյո՞ք Սպիտակ տան ներկայացուցիչը տեղյակ է, թե ինչ է նշանակում «վայրագություն» բառը: Իրական վայրագությունը Հոլոքոսթն է, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, հայերի Ցեղասպանությունը և այլն»,- ասել է դերասանուհին: