Այսօր Կիևում կկայանա «Եվրատեսիլ» 62-րդ միջազգային երգի մրցույթի եզրափակիչը փուլը։ Բեմ դուրս կգան 26 մասնակից երկրների ներկայացուցիչները։ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 05 համարի ներքո:
Եզրափակչում ելույթ կունենան երկու կիսաեզրափակիչների 20 հաղթողները, «Մեծ հնգյակի» երկրները (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա և Մեծ Բրիտանիա) և Ուկրաինան՝ որպես հյուրընկալող երկիր։