Մերկելը ցանկանում է սերտորեն համագործակցել Մակրոնի հետ

20:12     13 մայիսի, 2017

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ցանկանում է սերտորեն համագործակցել Ֆրանսիայի նորընտին նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Reuters գործակալությունը: Մերկելը նաև հույս է հայտնել, որ նրանք միասին ամեն ինչ կանեն եվրոպական քաղաքականություն ձևավորելու համար:

«Մենք ամեն ինչ կանենք ոչ միայն Ֆրանսիային օգնելու, այլ նաև Ֆրանսիայի հետ եվրոպական ուղին գծելու համար», - ասել է Մերկելը:

Հիշեցնենք, որ Մերկելն ու Մակրոնը հանդիպելու են երկուշաբթի Բեռլինում: 


© armedia.am