«Եվրատեսիլ 2017» մրցույթում հաղթեց Պորտուգալիան: Երկրորդը տեղը զբաղեցրեց Բուլղարիան, իսկ երրորդը` Մոլդովան։ Հայաստանը ներկայացնող Արծվիկը զբաղեցրեց 18–րդ տեղը տեղը` հավաքելով 79 միավոր։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում շաբաթ երեկոյան անցկացվեց մրցույթի եզրափակիչը, որի ընթացքում Արծվիկը հանդես եկավ 5–րդ համարի ներքո։
Հայաստանը 12 միավոր տվեց Պորտուգալիային։