Թուրքական «Hurriyet» պարբերականի սյունակագիր Մուրադ Յեթքինը հոդված է հրապարակել, որտեղ անդրադաձ է կատարվում վերջին տարիներին արտաքին քաղաքականությունում մի շարք երկրների հետ Թուրքիայի ձեռք բերած հաջողությունների և անհաջողությունների մասին, փոխանցում է Ermenihaber-ը:
Հոդվածում հեղինակն անդրադարձել է նաև Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Իրանի Իսլամական Հանրապետության, Հունաստանի և Եգիպտոսի հետ Թուրքիայի ունեցած հարաբերություններին` նշելով, որ այժմ չի կարելի ասել, որ դրանք գտնվում են լավ վիճակում: «Դրանք շատ հեռու են լավ լինելուց», -նկատում է Յեթքինը:
Այնուհետև հեղինակը խոսելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և այդ ժամանակվա արտգործնախարար Ալի Բաբաջանի վարած քաղաքականության մասին, նշում է, որ այդ ժամանակ Թուրքիան Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի կառավարության հետ փորձում էր որոշակի հարաբերություններ կառուցել:
Նրա գնահատմամբ` ի տարբերություն Ահմեթ Դավութօղլուի վարչապետ լինելու ժամանակաշրջանի, որի ընթացքում Թուրքիան վարում էր ավելի գաղափարախոսական արտաքին քաղաքականություն, ներկայումս նման միտում չկա…