Ֆրանսիայում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը

20:17     14 մայիսի, 2017

Մայիսի 14-ին, կիրակի օրը, Ֆրանսիայում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը, հայտնում է  sky News -ը:

Ֆրանսուա Օլանդը Էմանուել Մկարոնին դիմավորել է Ելիսեյան պալատի մուտքի մոտ, որից հետո երկու նախագահները հանդիպում են անցկացրել փակ դռների հետեւում, որի ընթացքում Օլանդը Մակրոնին է փոխանցել «միջուկային արկղիկի» գաղտնագիրը:

Այնուհետև, ավանդույթի համաձայն, Էմանուել Մակրոնն այցելել է Անհայտ զինվորի շիրիմին:


© armedia.am