Մայիսի 14-ին, կիրակի օրը, Ֆրանսիայում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը, հայտնում է sky News -ը:
Ֆրանսուա Օլանդը Էմանուել Մկարոնին դիմավորել է Ելիսեյան պալատի մուտքի մոտ, որից հետո երկու նախագահները հանդիպում են անցկացրել փակ դռների հետեւում, որի ընթացքում Օլանդը Մակրոնին է փոխանցել «միջուկային արկղիկի» գաղտնագիրը:
Այնուհետև, ավանդույթի համաձայն, Էմանուել Մակրոնն այցելել է Անհայտ զինվորի շիրիմին: