Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ մայրաքաղաք Պեկին կատարած պաշտոնական այցի ժամանակ ռոյալ է նվագել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը` ՌԴ նախագահը նվագել է հայտնի երգերի երաժշտություններ` «Մոսկովյան պատուհաններ»-ը և «Քաղաք ալիքոտ Նևայի ափին»:
Նշվում է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումի բացմանը ելույթ ունենալուց հետո Պուտինը ժամանել է քաղաքի արևմտյան մասում գտնվող «Դյաոյույտայ» կայսերական նստավայր, որտեղ նա պետք է բանակցություններ վարի իր արտասահմանյան գործընկերների հետ: Առաջին զրուցակցին` Սի Ցզինպինին սպասելիս Պուտինը ռոյալով մի քանի երաժշտություն է նվագել: