ԿԸՀ–ն ներկայացրել է Ավագանու ընտրությունների առաջին արդյունքները։
474 ընտրատեղամասերից 454–ի քվեաթերթիկների հաշվարկից հետո ՀՀԿ–ն հավաքում է 227 629 ձայն կամ 71,07%։
Երկրորդ տեղում է «Ելք» դաշինքը (67 646 ձայն կամ 21,12%), երրորդը «Երկիր Ծիրանի» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 25 008 մարդ կամ 7,81%։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» ընդդիմադիր դաշինքը և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:
«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, Երևանի քաղաքապետին ընտրում է Ավագանու խորհուրդը, որը ձևավորվում է կուսակցական սկզբունքով` համաքաղաքային ընտրությունների հիման վրա, որոնք անցկացվում են քվեարկության համամասնական համակարգով։