Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը հաղթել է առանցքային համարվող Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողի խորհրդարանի (լանդտագ) ընտրություններում: Նախնական արդյունքների համաձայն Գերմանիայի ամենախիտ բնակեցված հողում Մերկելի կուսակցությունը հավաքել է 34.2 տոկոս ձայն, իսկ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 30.7 տոկոս ձայն։
Ընտրությունները Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողում անվանվում են գլխավոր փորձ կանցելր Անգելա Մերկելի համար սեպտեմբերի 24-ի կայանալիք համագերմանական ընտրություններից առաջ։