Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ նախօրեին անցկացրած միջին և մեծ հեռահարության հրթիռների փորձարկումն անցել է հաջող, հայտնում lenta.ru-ն:
Ինչպես հաղորդում է հյուսիսկորեական պետական լրատվական գործակալությունը, փորձարկման նպատակն է եղել ստուգել այդ հրթիռի հնարավորությունը «խոշոր ծանր միջուկային մարտագլխիկ» տեղափոխելու հարցում:
Հրթիռն արձակվել է ամենաբարձր անկյան տակ՝ հարևան երկրների անվտանգությանը վնաս չհասցնելու համար և թռել է 787 կմ՝ ընկնելով Ճապոնական ծով: