WannaCry շորթիչ վիրուսի ստեղծողներն իրենց զոհերից ստացել են 42 հազար դոլար, հայտնում է Интерфакс-ը:
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է մոտ 110 փոխանցում 23.5 բիթքոին արժողությամբ: Ուժային կառույցները շարունակում են հետևել երեք առցանց հաշիվներին, որտեղ հակերային հարձակման զոհերն ուղարկել են գումարները: Ամենայն հավանականությամբ հենց այս պատճառով է, որ գումարները դեռևս չեն հանվել հաշիվներից:
Մայիսի 12-ին իրականացված լայնածավալ կիբերհարձակման զոհ են դարձել 150 երկրների 200 հազար օգտատերեր: Վիրուսն արգելափակում է ֆայլերն, այնուհետև փրկագին պահանջում դրան բացելու համար: