Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումը Ռուսաստանին սպառնալիք չի ներկայացրել, չնայած սադրիչ ազդեցություն ունի, սրա մեջ ոչ մի լավ բան չկա: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած այցի արդյունքները ամփոփելու նպատակով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս արձակումը մեզ անմիջապես չի սպառնում: Բայց այն, իհարկե, հակամարտության զարգացում է սադրում, իսկ սրա մեջ ոչ մի լավ բան չկա»,- ասել է Պուտինը:
Հյուսիսային Կորեան պաշտոնապես հաստատել է, որ կիրակի միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել, և որ այն հաջող է անցել: