Եմենում խոլերայից 115 մարդ է մահացել

19:05     15 մայիսի, 2017

Եմենի մայրաքաղաք Սանայում մայիսի 14-ին արտակարգ իրրավիճակ է հայտարարվել խոլերայի համաճարակի պատճառով: Հաղորդվում է, որ արձանագրվել է հիվանդության ավելի քան 8500 դեպք՝ այդ թվում 115-ը մահացու ելքով, հայտնում է Интерфакс-ը:

Եմենում մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի համակարգող Ջեյմի Մակգոլդրիկը կոչ է արել երկրին տրամադրել նախորդ ամիս Ժնևում խոստացված ավելի քան 1 մլրդ դոլարը:


© armedia.am