Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է երկրի նոր վարչապետի անունը. նոր կառավարությունը կգլխավորի 46-ամյա Էդուարդ Ֆիլիպը՝ Հավրի քաղաքապետը, հաղորդում է BBC -ն:
«Նախագահը որոշել է վարչապետի պաշտոնում նշանակել Էդուարդ Ֆիլիպին՝ կարգադրելով նրան կառավարություն ձևավորել»,- լրագրողներին հայտնել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչ Ալեկսի Կոլերը:
Նոր վարչապետի պաշտոնավարման մեկնարկի արարողությունը կկայանա մինչև շաբաթվա վերջ: