Լոնդոնի մասնավոր դպրոցներից մեկում տղա դպրոցականներին պատրաստվում են թույլատրել կիսաշրջազգեստ կրել՝ գենդերային նետրալ համազգեստի ներդրման ծրագրի շրջանակներում: Դպրոցում այս նախաձեռնությունը հիմնավորում են աղջիկների և տղաների իրավունքների հավասարության սկզբունքով, հաղորդում է BBC-ն:
Խոսքը Highgate մասնավոր դպրոցի մասին է, որտեղ ավելի վաղ հայտարարվել էր, որ աշակերտների մոտ հետզհետե ավելանում է կասկածները սեփական գենդերային ինքնության վերաբերյալ:
Երկու սեռերի համար նախատեսված համազգեստից զատ, դպրոցում նախատեսում են միասնական զուգարանների և աղջիկների՝ տղաների սպորտային մասնաշենքերում սպորտով զբաղվելու իրավունքի մասին:
Պաշտոնական տվյալներով, Բրիտանիայում հետզհետե ավելանում է սեռափոխության թեմայով հետաքրքրվող երիտասարդների թիվը:
Ավելի վաղ համազգեստի փոփոխության համար պայքարող ակտիվիստները հանդես էին եկել պահանջով՝ ստիպող ուսուցիչներին խուսափել գենդերային բնույթի որևէ արտահայտությունից, ինչպես օրինակ, «տղամարդ եղի՛ր»-ն է: