Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը բավարարել է ՌԴ արդարադատության նախարարության հայցը` «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը լուծարելու վերաբերյալ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Կազմակերպության ղեկավար Ֆազիլ Գուրբանովը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը:
Հիշեցնենք, ավելի վաղ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ կազմակերպության կանոնադրությունը չի համապատասխանում ՌԴ օրենսդրությանը և կառույցի լուծարման համար վարչական հայցով դիմել էր ՌԴ Գերագույն դատարան: