ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իբր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին գաղտնի տեղեկություն է հայտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին: Ինչպես գրում է The Washington Post-ը, դա տեղի է ունեցել մայիսի 10-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ:
Պարբերականը նախկին և գործող պաշտոնյաներին հղումով գրում է, որ տրամադրված տեղեկությունը վտանգի տակ է դրել ԻՊ վերաբերյալ հետախուզական տեղեկությունների օտարերկրյա աղբյուրը, որը թույլ չի տալիս իր տրամադրած տեղեկություններով կիսվել Ռուսաստանի հետ: Նշվում է նաև, որ Թրամփը Մոսկվային ավելի շատ տեղեկություն է տրամադրել, քան տրամադրվում է դաշնակիցներին: