Նյու Յորքի մերձակայքում Learjet 35-А ինքնաթիռ է վթարի ենթարկվել: NBC-ի հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ինքնաթիռ անձնակազմի երկու անդամն էլ մահացել են:
Հաղորդվում է, որ բիզնես-ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարի Նյու Ջերսիի Թիթելբորո օդանավակայանում, սակայն վայրէջքի ժամանակ վնասել է մոտակա պահեսատային տարածքները: Արդյունքում հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է ինչպես պահեստային տարածքներն, այնպես էլ մի քանի ավտոմեքենա: