Հակերները գողացել են Walt Disney-ի նոր ֆիլմը և փրկագին են պահանջում
Հակերները հասանելիություն են ստացել Walt Disney ընկերության դեռևս չցուցադրված ֆիլմին և փրկագին են պահանջում, հայտնել է ընկերության տնօրեն Բոբ Այգերը:
Նրա խոսքերով չարագործները բավականին մեծ գումար են պահանջել բիտքոիններով՝ սպառնալով, որ եթե փրկագինը չվճարեն, իրենք համացանցում կտեղադրեն ֆիլմից 5 րոպեանոց հատված, այնուհետ՝ 20 րոպեանոց հատվածներ, մինչև գումարը չփոխանցվի:
Այգերը չի հստակեցրել, թե որ ֆիլմի մասին է խոսքը, սակայն ԶԼՄ-ները վստահեն են, որ հակերների տրամադրության տակ հայտնվել է «Կարիբյան ծովի ծովահենները. մահացածները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմը, որն ամերիկյան կինովարձույթում կհայտնվի մայիսի 26-ին: