ց պարբերականը պատահաբար հրապարակել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի հեռախոսահամար: Պարբերականը հրապարակել է մի լուսանկար, որում պատկերված է նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիկնապահ Կիթ Շիլլերը, ում ձեռքին թղթեր կան: Պարզվել է, որ դրանցից մեկի վրա գրված է եղել «Ջեյմս «Կատաղի շուն» Մետիս» և նրա հեռախոսահամարը: Ընդ որում, պարբերականի խմբագրությունը դա նկատել է իր ընթերցողներից մեկի շնորհիվ, ստուգել է հեռախոսահամարը և համոզվել դրա իսկության մեջ:
Դրանից հետո WP ղեկավարությունն որոշել է հեռացնել Պենտագոնի ղեկավարի հեռախոսահամարով լուսանկարը: