Հիլարի Քլինթոնը քաղաքական նոր կազմակերպություն է ստեղծել

11:37     16 մայիսի, 2017

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահ նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է քաղաքական նոր կազմակերպություն ստեղծելու մասին, հայտնում է Интерфакс-ը:

Ինչպես թվիթերյան իր էջում գրել է Քլինթոնը, Onward Together (Միասին առաջ) շարժման նպատակն է ներգրավել մարդկանց ընտրությունների կազմակերպման և նույնիսկ մասնակցության գործընթացում: Քլինթոնի կարծիքով ամերիկյան ժողովրդավարության համար քաղաքացիների մասնակցությունը կենսական կարևորություն ունի:


© armedia.am