Հարավային Կորեայի նորընտիր նախագահը հունիսին կայցելի ԱՄՆ

13:33     16 մայիսի, 2017

Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Մուն Չժէ Ինը հունիսին պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ, որտեղ Սպիտակ տանը հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հյուսիսային Կորեայի ատոմային զենքի և հրթիռային արսենալի հետ կապված հարցերի քննարկման նպատակով, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:

 Այցելությունը տեղի կունենա Հյուսիսայի Կորեայի կողմից Կորեական թերակղզում առաջացրած սուղ իրավիճակի համատեքստում:

 Պետք է նշել, որ Հարավային Կորեայի նորընտիր նախագահն ավելի մեղմ դիրքորոշում ունի Հյուսիսային Կորեայի նկատմամբ, ի տարբերություն իր պահպանողական նախորդ նախագահի:

 Մունն անգամ հայտարարել է, որ պատրաստ է Փհենյան այցելել, եթե մինչ այդ բոլոր անհրաժեշտ պայմաններն ստեղծվեն:


© armedia.am