Մայիսի 15-ին Վարշավայի համալսարանում միջադեպ է տեղի ունեցել Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է News.am-ը:
Հայ ուսանողներից Տիգրան Օհանյանն այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է.
«Երեկ Վարշավայի համալսարանում ուսանողների հետ հանդիպում էր Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովը: Որոշեցի ներկա գտնվել և մյուսների նման հարցեր տալ:
Ներս մտնելուց հետո, հայացքը ուղղելով դեպի ինձ, հայտարարեց. «Ես այս տղային ճանաչում եմ: Նա հայ է: Չեմ խոսի՝ մինչև դուրս չգա»:
Ես լքեցի դահլիճը»: