ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իր հասցեին հնչած մեղադրանքներին ի պատասխան հայտարարել է, որ ինքն իրավասու է Ռուսաստանի հետ կիսվել տեղեկություններով:
«Որպես նախագահ ես ցանկացել եմ կիսվել Ռուսաստանի հետ (Սպիտակ տանը կայացած հայտարարված հանդիպման ժամանակ): Ես միանգամայն իրավասու եմ դա անել», - գրել է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ Սպիտակ տանը վերջերս կայացած հանդիպման ժամանակ Թրամփը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին գաղտնի տեղեկություն է հայտնել ԻՊ մասին: