Ութ ամերիկահայեր ԱՄՆ-ում «Էլիս կղզու հեղինակավոր պատվավոր մեդալ» են ստացել, փոխանցում է Asbarez պարբերականը:
Մեդալի են արժանացել Վարանթ Ֆրենք Մելքոնյանը, դոկտոր Կարո Մ. Դերձակյանը, Արա Թեքյանը, Ջոան Աղաջանյան Քուինը, Լուսինե Մարտիրոսյանը, Հարվի Անդրանիկ Մադադյանը, Ռութ Բեդևյանը և Գուրգեն Բերքսանլարը:
Նշվում է, որ դափնեկիրները տարբեր մասնագիտություններ են ներկայացնում՝ սկսած բիզնեսմենից, ավարտած սկսնակ ֆիզիկոսով, նկարիչով, ովքեր իրենց դերն են ունեցել հասարակության զարգացման գործում: