Apple-ը պիցցայի սեփական արկղերը կունենա

20:32     16 մայիսի, 2017

Apple ընկերությունը պիցցայի համար նախատեսված սեփական արկղերն է նախագծել: Այդ մասին հայտարարել է Wired ամսագրի լրագրողն, ով այցելել է ընկերության տեխնոլոգիական կենտրոն, հաղորդում է lenta.ru –ն:

Հաղորդվում է, որ կոնտեյները ստեղծվել է, որպեսզի ընկերության աշխատակիցները ճաշարանից կարողանան պիցա վրեցնել և տանել իրենց գրասենյակներ:

Business Insider –ը փոխանցում է, որ Apple-ի կողմից տուփերի նախագծման հայտը ներկայացվել է դեռևս 2010թ.-ին, մինչդեռ այն ցուցադրվել է միայն այժմ:

Ավելի վաղ ընկերությունը թողարկել է սեփական թղթե տոպրակներ:


© armedia.am