Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, Լիտվան համարվում է ալկոհոլի սպառման տեսանկյունից Եվրոպայի առաջատար երկիրը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
ԱՀԿ-ի ոչ վարակիչ խրոնիկ հիվանդությունների և առողջ ապրելակերպի հաստատման բաժնի տնօրեն Գաուդեն Գալեայի խոսքերով, 2016թ. Լիտվայի մեկ բնակչին բաժին է ընկել ավելի քան 16 լիտր ալկոհոլային խմիչք:
«Այսօրվա հաշվարկներով այդ ցուցանիշը Լիտվան դարձնում է Եվրոպայի, ինչպես նաև ողջ աշխարհի մակարդակով ամենամեծ հարբեցողը»,- հայտարարել է Գալեան: