Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում ծեծել են հայ, քուրդ և եզդի ցուցարարներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10:18     17 մայիսի, 2017

Թուրքիայի նախագահի կողմնակիցները Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ, հատելով ոստիկանական գիծը, հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան այցելության դեմ։

Ինչպես հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Facebook-յան էջում, ցուցարարներն եղել են ազգությամբ հայեր, քրդեր և եզդիներ:

Միջադեպի տեսագրությունից երևում է, որ մի քանի ցուցարարներ ստացել են լուրջ վնասվածքներ. հարձակումից հետո նրանց վրա արյան հետքեր կան։

 


© armedia.am