Henderson Land Development ընկերությունը, որը պատկանում է Հոնկոնգի ամենահարուստ ընտանիքներից մեկի ներկայացուցիչներին, գնել է աշխարհի ամենաթանկ հողակտորը, հայտնում է South China Morning Post-ը։
Ընկերությունը հողակտորը ձեռք է բերել աճուրդի արդյունքում։ 4.3 հեկտար հողակտորը ընկերությանն արժեցել է 3 մլրդ դոլար։ Այնտեղ կոմերցիոն նշանակության անշարժ գույք կառուցվի։
Նշվում է, որ ներկայում վերլուծաբանները հետևում են, թե նման գործարքն ինչպես կազդի անշարժ գույքի գների և ֆոնդային շուկաների վրա։