ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ պահանջել է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։
Ինչպես փոխանցում է CNN-ը՝ ամերիկացի հոգևորականը մեղադրվում է 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապ ունենալու մեջ:
Էրդողանի՝ Թրամփի այս պահանջին արձագանքելու վերաբերյալ դեռևս ոչինչ չի հաղորդվում: