Նիդեռլանդների թագավորը գաղտնի աշխատում է՝ որպես օդաչու

09:58     18 մայիսի, 2017

Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը խոստովանել է, որ գահակալությունից հետո պարբերաբար վարել է ուղևորատար ինքնաթիռ` մնալով ծպտված: Միապետը որպես երկրորդ օդաչու թռիչքներ է իրականացրել է KLM-ի չվերթներում, հայտնում է BBC-ն:

Այն մասին, որ Վիլեմ-Ալեքսանդրը վարում է ինքնաթիռներ, հայտնի է եղել դեռևս մինչև 2013 թվականի նրա գահակալումը: Այն ժամանակ նա Ինքնաթիռը վարում էր որպես «հյուր օդաչու»՝ օդաչուի արտոնագիրը պահելու համար:

Սակայն մինչ այժմ հայտնի չի եղել, որ նաև գահակալությունից հետո Վիլեմ-Ալեքսանդրը KLM-ի դուստր ձեռնարկություն KLM Cityhopper-ի չվերթներում ամսական երկու անգամ ծպտված կերպով աշխատել է որպես երկրորդ օդաչու:

 


© armedia.am